Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Այուրվեդան որպես հնդկական ավանդական բժշկության մեթոդ

Այուրվեդան որպես հնդկական ավանդական բժշկության մեթոդ

— Օգտագործել միայն բնական և օրգանական միջոցներ , - նշում է Էկո այուրվեդիկ կենտրոնի տնօրեն Զառա Ակունցը:

Ի՞նչ ուղղվածություն ունի Էկո այուրվեդիկ կենտրոնն առողջ ապրելակերպի տենդենցը հասարակության մեջ տարածելու գործընթացում:


— Էկո կենտրոնը միակն է Անդրկովկասում, որն առաջարկում է բուժումներ հնդկական ավանդական բժշկության` այուրվեդայի մեթոդներով: Որպես բժշկական կենտրոն` մեր գործունեության ոլորտները շատ տարբեր են: Մենք աշխատում ենք հասարակության առողջությունն ու գեղեցկությունը պահպանելու նպատակով:


Արդեն չորս տարի է, ինչ Էկո կենտրոնը հասարակության դատին է հանձնում հերթական ցուցահանդես-վաճառքը: Ի՞նչն էր շեշտադրված այս տարվա ցուցահանդեսում:


Այուրվեդան որպես հնդկական ավանդական բժշկության մեթոդ— Էկո կենտրոնի չորրորդ միջազգային ցուցահանդեսն անցկացվել է §Առողջություն և գեղեցկություն» խորագրի ներքո: Ցուցահանդես-վաճառքին մասնակցել են տարբեր ոլորտների 60-ից ավելի կազմակերպություններ` բժշկության կենտրոններ, գեղեցկության և խնամքի պարագաներ ներկայացնող ընկերություններ, որոնք առաջնորդվում են միայն առողջ ապրելակերպ կարգախոսով: Ցանկացած այցելու մեր ցուցահանդեսում գտնում է իրեն հետաքրքրող և օգտավետ ոլորտը:


Էկո կենտրոնն առաջարկում է բուժումներ այուրվեդայի մեթոդներով: Արդյունավե՞տ են արդյոք դրանք:


— Հնդկական ավանդական բժշկության` այուրվեդայի մեթոդները, բավականին արդյունավետ են: Շատ հաճախ քիմիական միջոցներով բուժումը հանգեցնում է հիվանդի սուր վիճակից դեպի քրոնիկականի անցմանը: Բուժման այուրվեդայի միջոցները, գուցե և դանդաղ, բայց նպաստում են հիվանդության պատճառի վերացմանը: Նշեմ, որ հին բժշկությունը տարածված է եղել շատ երկրներում, բայց համակարգված կերպով ձևավորվել է միայն Հնդկաստանում: Վստահ եմ, որ 6000 տարվա պատմություն ունեցող բժշկությունն իր արդյունքները կտա նաև Հայաստանում:


Գործո՞ւմ է արդյոք այսօրվա մեր հասարակության մեջ առողջ ապրելակերպը:


— Ցավոք, այս հարցում պարծենալ չենք կարող: Տնտեսական խնդիրների պատճառով մեր հասարակությունը ետ է մնում արևմտյան և արևելյան երկրների բնակչությունից, ովքեր ավելի լուրջ են վերաբերում իրենց առողջական վիճակին:


Զառա Ակունց. Այուրվեդան որպես հնդկական ավանդական բժշկության մեթոդԻնչպե՞ս է բնորոշվում առողջ ապրելակերպը:


— Օրգանական սնունդն է առողջ ապրելակերպի գրավականը: Հայաստանում ունենք օրգանական խանութներ, որտեղ վաճառվում են տարբեր միջոցներ` թեյեր, համեմունքներ, բուսական կոսմետիկա, և նույնիսկ` օրգանական հագուստ: Դրանք զերծ են քիմիական մշակումներից և պատրաստված են միմիայն բնական միջոցներով: Ճի′շտ է, օրգանական արտադրանքն այսօրվա հասարակության ոչ բոլոր անդամներին է հասանելի, սակայն առողջ լինելու համար նախ և առաջ առողջ ապրելու գիտակցություն և ցանկություն է անհրաժեշտ:


Ի՞նչ կցանկանաք մեր ընթերցողներին:


— Մաղթանքս մեկն է` դրական տրամադրվածություն: Առաջնայինը մտածելակերպն է, իսկ ֆիզիկականը` երկրորդական է: Միտքն է նպաստում ֆիզիկականի բուժմանը: Եղե′ք առողջ և երջանիկ…

Հեղինակ. Ասյա Մուրադյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ